Իտալացի դերասանը կոմայի մեջ հիվանդանոց է հասցվել այն բանից հետո, երբ հենց թատերական ներկայացման ժամանակ բեմում կախվել է, հաղորդում է Daily Mail-ը:
27-ամյա Ռաֆայել Շումախերը «Տեսիլքներ» ներկայացման մեջ մարմնավորել է կերպարի, որն ըստ սյուժեի ինքնասպանություն է գործում:
Դերասանը կամավոր կերպով վերջին պահին փոխել է հերոսի ինքնասպանության ձևը` իտալացին նախընտրել է կախվել, այլ ոչ թե ինքնասպանություն գործել հրազենով: