Առողջապահություն 

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծն օրենքների շարքում զբաղեցնում է թիվ 666-րդը․ Արման Մխիթարյան

«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում ընդդեմ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի ընդունման, որին արդեն իսկ միացել են 900 քաղաքացիներ:



Նախաձեռնության անդամ  Արման Մխիթարյանն իմիջիայլոց տեղեկացրեց՝ նախագիծն օրենքների շարքում զբաղեցնում է թիվ 666-րդը:  «5000-10 000  ստորագրություն հավաքելուց հետո կդիմենք պատգամավորներին և վարչապետին, որպեսզի քվեարկելու ժամանակ հասկանան, թե ինչ են քվեարկում»,- հրավիրված ասուլիսին ասաց նա:



Արման Մխիթարյանը նույն նախագծի ջատագովների խոսքերում հակասություն է տեսնում և նշում, որ երբ հարցնում են, թե ինչու օրենքը Վրաստանում ընդունվեց, մեկ տարի կիրառվելուց հետո կասեցվեց, պատասխանում են, թե այնտեղ խնդիրը լուծվել է, իսկ թե ինչու այդ դեպքում ԱՄՆ մի շարք նահանգներում ալյուրը հարստացվում է 73 տարի շարունակ և ինչու խնդիրը չի լուծվում՝ պատասխան չունեն:

 

 

Իսկ թե ինչու են պատկան մարմինները պնդում դրա կիրառումը, նա նշեց, թե չի կարող ասել, ունեն նրանք անձնական շահագրգռվածություն, թե ոչ, բայց նրանք կաղապարված են Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից բերվող տվյալներով: «Կամ ի սրտե հավատում են իրենց և  կաղապարված են այդ ուսումնասիրություններով, կամ չեն ուզում մյուս փաստերը դիտարկել, իբր դրանք հավաստի չեն»,- ասաց նա:

 

 

Նա միանշանակ վստահ է, սա աշխարհաքաղաքական ծրագիր է, որը ոչ այնքան գումար աշխատելու համար է, այլ շատ ավելի խորը նպատակներ ունի: «Խնդիրն աշխարհի ձևավորման հետ է կապված՝ բնակչության կրճատման, մտավոր հիվանդներով բնակիչների թվի ավելացման, սա մեկը մյուսի հետ փոխկապակցված երևույթ է»,- ասաց նա և հավելեց, թե իրենք ստորագրահավաքով նաև բնակչության իրազեկվածությունն են բարձրացնում:



Նախաձեռնության անդամ, «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը նկատեց, թե քարոզչությունը տարվում է այն սկզբունքով, իբր հարստացված ալյուրը կամավոր սկզբունքով է գործելու: Սակայն նա համոզված է, որ  Հայաստանում ամեն բան կամավոր սկսում է, ու վերջանում է պարտադիրով:

 

 

Նա ասուլիսին էր եկել Մոսկվա ուղարկված ակադեմիկոս Կուդիլյանին ուղղված հարցման պատասխանով, ում խնդրել էին ուսումնասիրել և ասել՝ կա վտանգ, թե՝ ոչ: Պատասխան են ստացել, որ ավելի քան 50 երկիր օգտագործում է, որին չեն միացել ԵՄ ոչ մի անդամ երկիր, թեև մասնակի օգտագործում է Անգլիան: Հավելանյութ օգտագործում է ԱՄՆ-ն, Կանադան և այլն:

 

 

Ակադեմիկոսն ավելի շատ ֆոլաթթվի վրա է դրել շեշտը և ոչ հերքել է, ոչ թե հաստատել այն հարցը, թե հնարավոր է ֆոլաթթվի ավելցուկից օրգանիզմում գոյացություններ առաջանան, ինչպես պնդում են, թե ալյուրը հարստացնող երկրներում քաղցկեղով հիվանդների թիվն ավելացել է:

 

 

«Եթե ոչ հերքում է, ոչ էլ հաստատում, մենք արդյոք իրավունք ունե՞նք ռիսկի գնալ և հասարակության վզին փաթաթենք ալյուրի հարստացումը»,- հարցրեց նա և նշեց, թե իրեն նախարարության պաշտոնյա է դիմել և ասել, թե «ամեն ինչ արեք սա կանգնեցրեք»:

 

 

Հացաբույսերի մասնագետ Վարդուհի Մելիքյանը վստահ է, որ սակավարյունությունը և մյուս հիվանդությունները կանխելու համար պետք  այլ տարբերակ դիտարկել, խրախուսել, որ թեփով հացը շուկա մտնի և բնակչության սննդակարգ մտնի, ինչպես նաև կանաչեղեն և այլն:

 

 

«Պետք է պարտադրել ՀՀ-ում բոլոր ալյուրի տեսակներն օգտագործել, նաև թեփով հացը պարտադրել կիրառել»,- ասաց նա:

 

 

Մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը նշեց, որ հացի շուկան այսօր բարձիթողի վիճակում է և չեն կարող վստահել, որ ալյուր արտադրողը ճիշտ չափաբաժնով  հավելյանյութ կավելացնի:

 

 

Նա նկատեց, թե այսօր էլ իբրև թե շուկայում  սև հաց են վաճառում, մինչդեռ դրանք կասկածելի ներկով ներկված հացեր են, որը չի վերահսկվում:

 

«Կառույցներ կան, որոնք փող են ստանում ու նրանց գործը պետք է լինի այն, որ հացի իրացումը լինի պատշաճ վիճակում, արտադրողից մինչև սպառում: Իսկ այսօր պատշաճ կերպո՞վ է իրականացվում, իհարկե ոչ»,- նշեց նա և հավելեց, թե պետք է ալյուրի 4 

Նույն շարքից