Ռազմական 

Սիրիական զորքերը Հալեպի պրովինցիայում ազատագրել են 2 ռազմաստրատեգիական բնակավայր

Սիրիայի բանակը ժողովրդական աշխարհազորայինների աջակցությամբ ճեղքել է Նուբել և Ազ-Զահրա քաղաքների քառամյա արգելափակումը Հալեպ գավառի հյուսիսում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով աշխարհազորայինների շրջանում գտնվող աղբյուրին:

«Բանակի և աշխարհազորայինների առաջնային ջոկատները ճեղքել են Նուբելի և Ազ-Զահրայի արգելափակումը: Բանակը գտնվում է քաղաքների ներսում: Ահաբեկիչները գրոհային ջոկատների և հրետանու ճնշման ներքո լքել են այդ բնակավայրերը: Սակայն քաղաքների ծայրամասերը դեռևս գնդակոծվում են ականանետային արկերով և ինքնաշեն հրթիռներով»,- ասել է աղբյուրը:

Նույն շարքից