Կոտայքի մարզի Սոլակ համայնքում՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով, պլանային ստուգումների ընթացքում հունվար ամսից սկսած հայտնաբերվել են բրուցելոզով վարակված 6 խոշոր եւ 19 մանր եղջերավոր կենդանիներ, որոնք, «Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգի» համաձայն, մեկուսացվել են եւ ենթարկվել սանիտարական սպանդի: Սոլակ համայնքում կենդանիների՝ բրուզելոզով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողություն են իրականացնում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներով նախատեսված բոլոր հիվանդությունների նկատմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով զոոնոզ հիվանդություններին, որոնց շարքին է դասվում նաեւ բրուցելոզը: