ԱՄՆ-ն F-16 կործանիչների նոր խմբաքանակ է ուղարկել Իրաք` երկու երկրների միջև պայմանավորվածության շրջանակներում: Ինչպես փոխանցում է Sputnik news-ը` այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվեն Ուորենը:
«Կարող եմ հաստատել, որ մենք երկու F-16 կործանիչ ենք մատակարարել Իրաք: Բաղդադ ուղարկված կործանիչների ընդհանուր քանակն արդեն հասել է 6-ի», - ասել է Ուորենը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նիդերլանդները կործանիչներ կուղարկեն Սիրիա` ԻՊ-ի դեմ պայքարի համար: