Համաշխարհային բանկը որոշել է 650 մլն դոլար հատկացնել Գվինեային, Լիբերիային և Սիերա-Լեոնեին` Էբոլա վիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն` ֆինանսական հաստատության ներկայացուցիչները վստահեցնում են, որ երեք արևմտաաֆրիկյան պետության տնտեսությունը զգալի վնասներ է կրել հիվանդության բռնկման հետևանքով:
Տնտեսագետների գնահատումներով` երեք երկրի ընդհանուր ՀՆԱ-ն մեկ տարում չի հասել 2 մլրդ դոլարի:
Գվինեայի, Լիբերիայի և Սիերա-Լեոնեի նախագահները խնդրել են Համաշխարհային բանկին 8 մլրդ դոլար հատկացնել տարածաշրջանային վերականգնման ծրագրի համար: