Ռազմական Ֆեյսբուք 

Այսօր ազատամարտի լեգենդներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) ծննդյան օրն է

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1990 թվականին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում: Դավիթն իր ծնողների միակ զավակն էր, զովել է 25 տարեկան հասակում:

Նույն շարքից