Իրավական 

Նեմցովի սպանության գործով երկու չեչեն է ձերբակալվել

analitik.am

Չեչնիայում Շելկովսկի շրջանում Նեմցովի սպանության գործով եւս 2 մարդ է ձերբակալվել։  Ըստ «Ռոսբալտ»-ի աղբյուրների՝  ձերբակալվածներից մեկը չեչեն բարձրաստիճան զինվորականի զարմիկն է։

 

«Այս մարդիկ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ վերջին ժամանակներս շփվում էին Դադաեւի եւ Շավանովի հետ։ Նեմցովի սպանության գործում նրանց մասնակցության բաժինը ճշտվում է։ Կալանավորման մասին դիմում դեռեւս չի ներկայացվել դատարան»,- նշել է աղբյուրը, որի տեղեկություններով՝ Նեմցովի սպանության հիմնական վարկածը իսլամի վերաբերյալ քաղաքական գործչի հայտարարություններն են եղել։ 

 

Ավելի վաղ Նեմցովի սպանության գործով կասկածյալ Զաուր Դադաեւը պատմել էր, որ քաղաքական գործչին սպանել են իսլամը քննադատելու պատճառով։

Նույն շարքից