Իրավական 

Երևանում տղամարդը դանակով հարձակվել է եղբոր կնոջ վրա

analitik.am

Մարտի 7-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասում գտնվող իրենց տուն շտապ ոստիկան ուղարկեն, ամուսնու եղբայրը դանակով հարձակվել է իր վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ  մարտի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տանը, 1987 թ. ծնված Արսեն Ս.-ն  կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, ոտքով մեկ անգամ հարվածել է եղբոր կնոջ` 1991 թ. ծնված Անժելա Գ.-ի որովայնին, որից հետո խոհանոցային դանակով սպառնացել է, որ կսպանի, իսկ մարտի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, ձեռքով ապտակել է վերջինիս դեմքին` պատճառելով վնասվածք:

Անժելա Գ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Անժելա Գ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ Արսեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից