Իրավական 

Փորձագետները հայտնում են Նեմցովի վրա կրակողի անունը

analitik.am

Համաձայն փորձաքննությունների արդյունքների՝ Բորիս Նեմցովի սպանության անմիջական կատարողը եղել է Զաուր Դադաեւը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

 

«Իրավապահ մարմինների ստացած փորձաքննության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Բորիս Նեմցովի վրա կրակողը եղել է Դադաեւը։ Սակայն մենք 100 տոկոսով վստահ կլինենք այն ժամանակ, երբ գտնենք սպանության գործիքը»,- հայտնել են գործակալության աղբյուրները։

 

Ավելի վաղ Դադաեւը խոստովանել էր սպանության մեջ մասնակցությունը։ Դադաեւը հայտարարել էր, որ Նեմցովին սպանել են հակաիսլամական հայտարարությունների պատճառով։

Նույն շարքից