Իրավական 

Ավելի շատ վայրի շներ են հարձակվում գյուղական տնտեսությունների վրա, քան գայլեր. Սիլվա Ադամյան

analitik.am

«Թռչնասերների ակումբ» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ  2014 թ. Արփի լճի տարածքում WWF կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել: Արդյունքում պարզել է, որ ավելի շատ վայրի շներ են հարձակվում գյուղական տնտեսությունների վրա,  քան գայլեր: 

«Մի քանի տարի է խոսվում է, որ գյուղական տնտեսությունները լուրջ վնաս են կրում գայլերի հարձակումներից, բայց ցավոք, այդ հարցը միշտ միակողմանի է մեկնաբանվում: Կան նաև վայրի շներ: Պարզվում է, որ մի մասը, որոնց գայլեր են անվանում, վայրենացած շներ են, որոնք հարձակվել են ընտանի կենդանիների վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը:՝

«Կատաղած շներն ավելի վտանգավոր են, քանի որ գայլերն ապրում են ոհմակի օրենքով, իսկ շները գիտեն մարդու կենսակերպը, գիտեն ինչպես մտնել գոմ, մարդն ընկերանում է շան հետ, որը պետք է պահպանի ընտանի կենդանիներին»,- հավելեց նա:

 

Բանախոսն ասաց, որ կատաղած շների դեմ պայքարի միջոցները, որոնք կիրառում են ոչ զարգացած երկրներում, արդյունավետ չեն:

«Կրակում են: Իսկ եվրոպական երկրներում հոգածություն կա ուշադրությունից դուրս մնացած կենդանիների նկատմամբ: Խնդիրն այսպես լուծում չի ստանա, մենք պետք է մեր հայացքն ուղղենք դեպի այն երկրները, որտեղ այդ հարցին ճիշտ լուծում է տրվում: Եթե այդ հարցի լուծումը գտնենք, դեպքերն էլ կքչանան: Հոգածություն պետք է լինի կենդանիների նկատմամբ, կացարաններ պետք է լինեն: Մենք չունենք օրենքներ, որոնցով կարելի է առաջնորդվել»,- հայտարարեց Սիլվա Ադամյանը:

Նույն շարքից