Իրավական 

ԼՂՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դիվերսանտների դատավճիռը

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանն այսօր՝ մարտի 10-ին, անփոփոխ թողեց ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիևի դատավճիռը: 


2014թ.-ի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը  Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևն էլ 22 տարվա ազատազրկման:


Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ Շահբազ Գուլիևին՝ 5 հոդվածների հատկանիշներով։


Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։


Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Նույն շարքից