Իրավական 

Ջրի թանկացման հարցը կրկին քննարկվում է

analitik.am

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հայտ է ներկայացրել սակագնի ճգրտման վերաբերյալ:  



Դիմումի մեջ, մասնավորապես, նշված է. «Ձեզ ենք ներկայացնում մեր կողմից առաջարկվող խմելու ջրի մանրածախ մատակարարման և ջրահեռացման և կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագնի մեծությունը, որը կազմել է 143.861 դրամ առանց` ԱԱՀ սակագնի մեծության, որը կազմել է 83.143* ((45 %s*10.544452+45 %*0.98203+10 % *1.9228))+(1-(45 % +45 % +10 %)))+32.110 Վերոնշյալ մեծությունը հաշվարկվել է հիմք ընդունելով հետևյալ գործոնները.



1.«Երևան ջուր» ընկերության կողմից 2014 թվականի 12 ամսվա ընթացքում մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալը 63.08795 մլն խ.մ



2. Տարեկան սղաճը Ազգային վիճակագրական ծառայության կողմից ինտերնետային էջում ներկայացված 2014 տերական ցուցանիշը` 3.0 %  



3. Եվրո ՀՀ դրամի փոխարժեքի փոփոխության մասով` 2014 տարեկան միջին ցուցանիշը` 552.11 դրամ ` հիմք ընդունելով Կենտրոնական բանկի 22.01 .2015 Ն 15.3-08?000096-15 գրությունը:  



4.Մասնավորապես` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության գծով ճշգրտման չի դիտարկվել և պահպանվել է 2014 թվականի էլեկտրաէներգիայի փոփոխության արդյունքում սահմանված գործակիցը»: 

Նույն շարքից