Իրավական 

Գողություն Երևանի «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից (ֆոտո)

analitik.am

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։


2015թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահի լուսամուտագոգին դրված պայուսակի մեջից հափշտակվել է Բ.Նալբանդյանին պատկանող դրամապանակը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով գույքային վնաս:


Քրեական գործով ստացվել է վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:


Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Նույն շարքից