Իրավական 

Ճապոնիայում երկրաշարժից հետո 230 հազար մարդ ապրում է ժամանակավոր կացարաններում

analitik.am

Ճապոնիայի 2011 թ. մարտի 11-ի ավերիչ երկրաշարժից հետո գրեթե 230 հազար մարդ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Այս մասին հայտնում է Ճապոնիայի վերականգնման հարցերով նախարարությունը: 



230 հազար մարդկանց կեսը Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչներն են, ովքեր տուժել են ոչ միայն ցունամիից, այլև ԱԷԿ-ի վթարից։ 230 հազար մարդկանցից 83 հազարն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։



4 տարում երկրի հյուսիսարևմտյան շրջաններում, որոնք ապրում են ձկնորսության հաշվին, վերականգնվել է նավահանգիստների մոտ 90 տոկոսը։ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ից չտուժած շրջաններում վերականգնվել է գյուղատնտեսական նշանակության տարածքների 70 տոկոսը։



9 բալ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդել է ցունամին։ 15 մետրանոց հսկա ալիքի ավերածությունների տարածքը կազմել է 560 քառակուսի կմ։

Նույն շարքից