Իրավական 

Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից

analitik.am

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից ու հայտարարել է իր անմեղության մասին:

 

Դադաևն այդ մասին ասել է կալանավայրում, երբ նրան այցելել են Մարդու իրավունքների պաշտպանությունը վերահսկող հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամները: Նա, ինչպես և գործով կալանավորված Անզոր և Շահիդ Գուբաշև եղբայրները, հաղորդել է բռնությունների ու ծեծի ենթարկվելու մասին, որը նրանց դեմ կիրառվել է ձերբակալության ու Մոսկվա տեղափոխվելու ընթացքում:

 

 

Մարտի 8-ին Զաուր Դադաևը, որը մեղադրվում է ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության համար, խոստովանել է, որ մասնակցել է քաղաքական գործչի սպանությանը: Այդ մասին հայտարարել էր դատավոր Նատալյա Մուշնիկովան՝ կասկածյալին կալանավորելու որոշումն ընթերցելու ժամանակ:

 

 

Նույն շարքից