Իրավական 

Դանակահարություն Մանկավարժական համալսարանի մոտ

analitik.am

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում երեկ ժամը 14.40-ին  հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած ծակած վերքեր» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:


 


Ըստ վերջինիս ընկերոջ` 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի`  Արթուր Ա.-ն վնասվածքը ստացել է Երևանի Խանջյան փողոցում ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից` դանակի հարվածներից:


Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները  բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Արտակ Թ.-ին, 1999 թ. ծնված Մհեր Ա.-ին, 1997 թ. ծնված Արտյոմ Ե.-ին, 1994 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1996 թ. ծնված Նարեկ Բ.-ին, 1996 թ. ծնված Վահե Ա.-ին և 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ին:



Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, նշված անձինք հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Արթուր Ա.-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել Դավիթ Գ.-ն:


Նշանակվել է ԴԲՓ-ներ: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից