Իրավական 

Վրաստանի 11 քաղաքացի է ձերբակալվել Հունաստանում գողության կասկածանքով

analitik.am

Վրացական «Ռուսթավի- 2» ալիքին հայտնում է, որ Հունաստանի իրավապահ մարմինները Վրաստանի 11 քաղաքացու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են հարձակումներ գործելու և գողության համար:

 


Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործները պարբերաբար մասնավոր տներ են թալանել Ատիկա շրջանում։

 


Ձերբակալվածների թվում կան կանայք, ովքեր աշխատել են որպես հավաքարարներ և տան սեփականատերերի մասին տեղեկություններ տրամադրել հանցագործներին։

 


Հունաստանի ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին մեղադրյալների մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

Նույն շարքից