Ռուսական ավիացիան փետրվարի սկզբից 237 մարտական թռիչքների ընթացքում 900 օբյեկտ է ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անցյալ 3 օրվա ընթացքում ՌԴ ռազմատիեզերական օդանավերը Հալեպի, Լաթաքիայի, Հոմսի, Համայի եւ Դեր Զորի նահանգներում 237 մարտական թռիչք են իրականացրել ահաբեկիչների 875 օբյեկտների ուղղությամբ»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով՝ ահաբեկիչները զգալի կորուստներ են կրում։