Իրավական 

Եվրոպայում մարտի 11-ը հայտարարվել է ահաբեկչության զոհերի հիշատակի օր

analitik.am

Եվրոպայում մարտի 11-ը հայտարարվել է ահաբեկչության զոհերի հիշատակի օր։ 2004-ին այս օրը Մադրիդի Ատոչա կայարանում 4 գնացքներում պայթուցիկներ էին տեղադրվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 191 մարդ, մոտ 2.000-ը ստացել վնասվածքներ։

 

Ահաբեկչությունը, որը համարվում էր ամենախոշորը Եվրոպայում հետպատերազմյան պատմության ընթացքում, իրականացրել էր «Աբու Հաֆսա ալ-Մասրիի բրիգադներ» խմբավորումը, որը կապված էր «Ալ- Կաիդայի» հետ։

 

Հարձակման նպատակն Իրաքի պատերազմում միջազգային կոալիցիայի կազմում Իսպանիայի մասնակցության համար վրեժ լուծելն էր։

 

Ահաբեկչության անմիջական մասնակիցները հետագայում ինքնասպանություն էին գործել 2004թ. ապրիլի 3-ին՝ ձերբակալության պահին։ Նրանց հանցակիցներին 2007-ին դատապարտել են տարբեր ժամկետներով ազատազրկումների։ 

Նույն շարքից