Իրավական 

ՀՀ ՔԿ. Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

analitik.am

2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի բնակիչներ  Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։

 

Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։ 

 

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 


Նույն շարքից