Մշակույթ 

Սելին Դիոնը ամուսնու հիշատակին նվիրված երեկոյին ներկայացել է լայն բացվածք ունեցող զգեստով

Լաս Վեգասում երգչուհի Սելին Դիոնը գործընկերների և հարազատների հետ հանդիպման ժամանակ ամուսնու հիշատակին ուղղված ելույթով է հանդես եկել: Չնայած սգո տրամադրությանը՝ երգչուհին լայն բացվածքով զգեստով է ներկայացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Mirror-ին:

«Ռենեն սիրում էր բոլորին: Մի՞թե հնարավոր է բոլորին ջերմ վերաբերվել: Օրինակ ես չեմ կարող»,-ասել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Սելին Դիոնի ամուսինը հունվարի 14-ին, 74 տարեկանում մահացել է կոկորդի քաղցկեղից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգչուհին ներկա չի եղել եղբոր հուղարկավորությանը, քանի որ չի կարողացել հաղթահարել տեղի ունեցած ողբերգությունը:

Նույն շարքից