Իրավական 

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը կրկին ոստիկանական բաժանմունքում է հայտնվել

analitik.am

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար ֆրանսիացի դերասան Սամի Նասերին կրկին ձերբակալվել է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


Այս անգամ նրան ոստիկանական բաժանմունք են տեղափոխել նախկին ընկերուհու հետ վիճաբանությունից հետո, որը վերաճել է ծեծկռտուքի։

 


Վերջին տարիներին դերասանի անունը հաճախ է հայտնվում մամուլում՝ խուլիգանական վարքի պատճառով։ 2014-ին նա 4 անգամ եղել է ոստիկանությունում, հիմնականում՝ վեճերի համար։ Նախորդ տարվա մարտին նրան ձերբակալել էին դանակով մի կնոջ սպառնալու համար, որը մերժել էր նրա սիրահետումները։

 


2009-ին Նասերիին դատապարտել են 16 ամսվա ազատազրկման՝ դանակով հարձակում գործելու համար։

Նույն շարքից