Իրավական 

Թաիլանդի նախկին արքայադուստր Սրիրասմիի ծնողները դատապարտվել են 30 ամիս ազատազրկման:

analitik.am

Թաիլանդի նախկին արքայադուստր Սրիրասմիի ծնողները դատապարտվել են 30 ամիս ազատազրկման: Աֆիրուտ և Վանտանի Սուադիները չորեքշաբթի՝ մարտի 11-ին, մեղավոր են ճանաչվել թագավորական ընտանիքի հասցեին զրպարտության համար:

 


Դատական գործընթացի ժամանակ արքայադստեր ծնողներն իրենց մեղավոր են ճանաչել միապետության զրպարտության և թագավորական ընտանիքին վիրավորելու համար: Քանի որ մեղադրյալները խոստովանել են մեղքը, դատավորը կրճատել է ժամկետները՝ մինչև երկու տարի և վեց ամիս:

 

Արքայադուստր Սրիրասմին կամավոր հրաժարվել է թագավորական տիտղոսից 2014 թվականի դեկտեմբերին: Նա նման քայլի է դիմել խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո, որում ներգրավված են եղել նրա ընտանիքի անդամները: 2014 թվականի դեկտեմբերի 1-ին թագաժառանգ արքայազն Մահա Վաջիրալոնգկորնը՝ Սրիրասմիի ամուսինը, զրկել է կնոջ բարեկամներին կոչումներից և տիտղոսներից:

Նույն շարքից