Playboy-ի մարտյան համարի շապիկին առաջին անգամ կհայտնվի ոչ մերկ մոդել։ Շապիկին պատկերվել է մոդել Սառա ՄաքԴենիելը, ով ունի աչքի ծիածանաթաղանթի անոմալ պիգմենտացիա՝ հետերոխրոմիա։ Այս մասին հայտնում է Dni.ru-ն։
Ամսագրի նոր համարում լուսանկարներն արված են Snapchat մեսենջերի նկարների ոճով։
ՄաքԴենիելից բացի՝ նոր համարում կհայտնվեն մոդելներ Միլա Դալբեսիոն և Դրի Հեմինգուեյը՝ գրող Էռնեստ Հեմինգուեյի ծոռնուհին։
Մարտյան համարը վաճառքի կհանվի փետրվարի 12-ին։ Համարի որոշ լուսանկարներ արդեն հասանելի են Playboy-ի կայքում։
Հիշեցնենք, որ էրոտիկ ամսագրի ղեկավարությունը որոշում է կայացրել չհրապարակել մերկ լուսանկարներ՝ գտնելով, որ դրանք այլևս ակտուալ չեն մեր օրերում։
