Իրավական 

Ստամբուլում սպառնացել են հայ կնոջն և ձեռքից խլել տունը

analitik.am

«Ակօս» պարբերականը տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում բնակվող ազգությամբ հայ Զ. Ք-ն սպառնալիքներ է ստացել իր գործատուի կողմից, որը նրան փաստաթղթեր է ստորագրել տվել և տիրացել նրա տանը:

 

Ամուսնալուծված, երեխայի հետ միայնակ բնակվող Զ.Ք-ն 2004 թվականից սկսել է աշխատել:

 

Իր գործատուին պարտքով գումար տված կինն առայսօր այն հետ ստանալ չի կարողացել: Նա դուրս է եկել այդ աշխատանքից և այլ աշխատանքի անցնել:


 

2012-ից սկսել է սպառնալիքներ ստանալ, դիմել է ոստիկանություն, սակայն որևէ արդյունքի չի հասել, ոստիկանությունը որևէ գործընթաց չի սկսել:

 


«Դու հայ ես, միայնակ ես: Գիտենք, թե որտեղ է սովորում երեխադ»,-սպառնացել են նրան և ստիպել տան սեփականության հետ կապված փաստաթղթեր ստորագրել:

 


Չնայած, ըստ ականատեսների վկայությունների, նոտարի մոտ ապացուցվել է, որ փաստաթղթերը խաբեությամբ են կորզվել, պարզվել է, որ հայ կնոջ տունն արդեն վաճառվել է:

Նույն շարքից