Մշակույթ 

Քիմ Քարդաշյանի սեռափոխված հոր պատկերով շապիկը լավագույնն է ճանաչվել

Vanity Fair–ի՝ Քիմ Քարդաշյանի սեռափոխված հոր՝ Քեյթլին Ջենների պատկերով շապիկը լավագույնն է ճանաչվել, գրում է Fashionista-ն: Հրատարակիչների ամերիկյան ասոցացիան հայտնել է 2015 թ. լավագույն շապիկների վարկանիշի արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Քեյթլին Ջենները, որին լուսանկարել էր հանրահայտ լուսանկարիչ Էննի Լեյբովիցը: Ֆոտոշարքն արվել էր Քեյթլինի սեռափոխության վիրահատությունից գրեթե անմիջապես հետո:

Մյուս հաղթողներից են Ռիզ Ուիզերսփունը («Կանայք ու կյանքի ոճը» անվանակարգում), որին Թոմ Մունրոն էր լուսանկարել Glamour ամսագրի համար:

Շնաձկան երախում լուսանկարված Ռիհաննան (լուսանկարի հեղինակը Նորման Ջին Ռոյն էր) հաղթել է «Նորաձեւություն ու գեղեցկություն» անվանակարգում, իսկ Էմի Շումերը, որին GQ ամսագրի համար Մարք Սելիջերը նկարել էր «Աստղային պատերազմներ» ֆիլմից Լեա արքայադստեր կերպարով, հաղթել է «Աստղեր ու իրադարձություններ» անվանակարգում:

Նույն շարքից