Իրավական 

Կատարվեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը

analitik.am

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։



Հրաժեշտի համար հանգուցյալ Գրիգորիս Սրբազանի աճյունը դրվեց Սբ Գայանե վանքում, ուր և կատարվեց Եկեղեցու կարգը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքը բերեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ողջ միաբանությանը, հանգուցյալ Սրբազանի հարազատներին ու մտերիմներին և ներկա հավատավոր ժողովրդին:



«Մենք համախմբվել ենք այստեղ վերջին անգամ մեր սերը, հարգանքը և աղոթքը բերելու իրեն և ուղեկցելու դեպի երկնային լուսեղեն բարձունքներ և օթևաններ», - ասաց Նորին Սրբությունը:

Նույն շարքից