Իրավական 

Հակոբ Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա. ԱՆ

analitik.am

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մոտ, ով կալանավորվել է փետրվարի սկզբին տնտեսական իրավախախտումներ իրականացնելու կասկածանքով, սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա, հաղորդում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը: Հակոբյանի զննումը կատարվել է նրա փաստաբան Կարեն Սարդարյանի դիմումի հիման վրա: 



«ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով  ՀՀ առողջապահության «Էրեբունի»  ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա. Ասատրյանի հետ, այսօր ժամը 14:30 սահմաններում այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ. Հակոբյանին զննելու նպատակով».- ասված է հաղորդագրությունում:



Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ. Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պաթոլոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: Փաստենք, որ  կալանավոր Հ.Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կողմից, ավելացրել են մամուլի ծառայությունից:

Նույն շարքից