Իրավական 

Խոշոր ավտովթար ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնականի մասնակցությամբ

analitik.am

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փակուղում ավտովթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա Սերոբ Գալստյանը իր վարած BMW մակնիշի 06 ՏԼ 860 համարանիշի ավտոմեքենայով նշված փակուղու ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի, բախվել բետոնե հատվածին և մոտ 70 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: 



Վարորդ Ս. Գալստյանը սովորում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, համատեղության կարգով էլ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի օգնականն է: 

 
 

Նույն շարքից