Իրավական 

Հայաստանցի տասնյակ անօրինական ներգաղթյալներ ապօրինի գործող փռում հաց են թխել

analitik.am

Մերձմոսկովյան շրջանում Հայաստանից տասնյակ անօրինական ներգաղթյալներ ապօրինի գործող փռում հաց են թխել, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը:

 

ՌԴ ՆԳՆ Մոսկվայի շրջանի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ անօրինական փռի գործունեությունը կասեցվել է:

 

Արտադրանքի նմուշներն ուղարկվել են փորձաքննության՝ պարզելու՝ արդյոք սանիտարական նորմերը պահպանվել են:

 

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «անօրինական միգրացիայի» հոդվածի հատկանիշներով: Մեղավորներին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Նույն շարքից