Իրավական 

Վարչական դատարանը վարույթ է ընդունել Պերմյակովի հարցով դատախազության դեմ հայցը

analitik.am

ՀՀ Վարչական Դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հայցադիմումն ընդդեմ ՀՀ Դատախազության:



Ըստ այդմ, «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հաղորդագրությունում նշվում է.


 

«Հայցով պահանջվում է հրապարակել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը, որով գլխավոր դատախազ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցել:



Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը փոխանցելու խնդրանքով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:



Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել նամակի պատճենը:

Նույն շարքից