Իրավական 

Աշտարակում 36-ամյա տղամարդը մահացել է հրազենի պատահական կրակոցից

analitik.am

Մարտի 11-ին, ժամը 19.00-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի և ուղևորի նստելատեղերի միջնամասում, որը ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ պատահաբար կրակվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1979 թ. ծնված Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղում մահացել:



Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:


Կատարվում է քննություն:

Նույն շարքից