Իրավական 

Ուսամա բեն Լադենին սպանած զինվորականը Fox News-ում աշխատանքի է ընդունվել

analitik.am

Fox News հեռուստաալիքը որպես ռազմական վերլուծաբան աշխատանքի է ընդունել ԱՄՆ ՌԾՈՒ-ի նախկին ծառայող Ռոբ Օ՛Նիլին, ով առավել հայտնի է որպես «մարդ, ով սպանել է Ուսամա բեն Լադենին»։

 


«Ռոբ Օ՛Նիլն ամերիկացի հերոս է, ով իր կյանքը նվիրել է մեր երկրին ծառայելուն և մեր ազատությունների պաշտպանությանը։ Դա անհավանական եզակի դեպք է՝ ունենալ հեռուստատեսությունում ղեկավարման և ռազմական հարցերում նման փորձով մեկին»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ռոջեր Այլսը։


 

Նշվում է, որ Օ՛Նիլին վավերագրական ֆիլմում բնութագրել են որպես «մարդ, ով սպանել է Բեն Լադենին», և Պենտագոնը մինչ օրս չի հաստատել, թե հատկապես ով է կրակել ահաբեկչի վրա։

 


2012-ին Օ՛Նիլը թոշակի էր անցել 16 տարվա ծառայությունից հետո։

Նույն շարքից