Իրավական 

Խոշոր հրդեհ Խոսրովի արգելոցում

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 12-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Խոսրովի արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:



Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք:

 


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի 30 աշխատակից:

 


Պարզվել է, որ արգելոցում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: Հրդեհը մարվել է արգելոցի աշխատակիցների կողմից (30 աշխատակից):

Նույն շարքից