Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը Variety ամսագրի հետ զրույցում պատմել է իր ու Լեոնարդո դի Կապրիոյի փոխհարաբերությունների մասին:
Independent-ի հաղորդմամբ` Դեփը վերհիշել է, թե ինչպես էր ինքը ժամանակին ծաղրում երիտասարդ Դի Կապրիոյին:
«1993թ. մենք միասին նկարահանվում էինք ֆիլմում, որի ժամանակ ինձ մոտ ամեն ինչ այդքան էլ լավ չէր ստացվում: Իսկ Դի Կապրիոն շատ ջանասիրաբար էր աշխատում, միշտ պատրաստ էր գալիս նկարահանումներին, և ես նրան դրա համար ծաղրում էի»,- պատմել է Դեփը` հավելելով, որ շատ է հարգում իր գործընկերոջը:


