Մշակույթ 

Հարվարդի համալսարանը Փարաջանովի երկու ֆիլմ ընդգրկել է պարտադիր դիտման համար նախատեսված կինոների ցուցակում

Հարվարդի համալսարանը Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) և «Նռան գույնը» (1969 թ.) ֆիլմերն ընդգրկել է այն պարտադիր ֆիլմերի ցանկում, որոնք պետք է դիտեն կինոգիտության թեկնածուի աստիճանի հավակնորդները: Այս մասին տեղեկանում ենք «Ռուսական կինոյի տարի»  կայքից:

Ցուցակում ընդգրկված է  խորհրդային 20 ֆիլմ և 2002 թվականին ստեղծված Ալեքսանդր Սոկուրովի «Ռուսական տապան» ֆիլմը:

Ընդհանուր առմամբ,  ցուցակում ներառված է համաշխարհային կինոյի 800  լավագույն ֆիլմ ՝ ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական:

Նույն շարքից