Թուրքիան հայտարարել է Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ հաջողված օպերացիայի մասին: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով բանակի հայտարարությանը:
F-4 և F-16 ինքնաթիռները Հյուսիսային Իրաքի Ղանդիլ շրջանում գրոհայինների դիրքերին ավիառումբեր են նետել:
Նշվում է զենքի պահեստների, վառելանյութի ցիստեռնների և թաքստոցների ոչնչացման մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան վճռորոշ կերպով կպայքարի քրդերի և Թուրքիայի տարածքում ինքնավարություն ստեղծելու նրանց ցանկության դեմ: