Իրավական 

Թուրքիայում ուսուցիչը փորձել է կտրել աշակերտուհու կոկորդը

analitik.am

Անկարայում 35-ամյա ուսուցիչ Օնուր Օզբեքը մեղադրվում է դանակով 12-ամյա աշակերտուհու կոկորդը կտրելու համար, տեղեկացնում է Haberturk-ը։


 

Աշակերտուհու հայրը բողոք է ներկայացրել, և դատարանում աշակերտուհու ընկերուհիները վկայություն են տվել և նշել, որ իրենք են վիրակապել արյունահոսող ընկերուհուն։



Տուժածն իր ցուցմունքում իրադարձությունը պատմել է հետևյալ կերպ. «Ընկերներիս հետ նստած էինք ճաշարանում, երբ մեզ մոտեցավ մեզ չդասավանդող, բայց ծանոթ ուսուցիչն ու ասաց. «Ես երակ չեմ կտրում, կոկորդ եմ կտրում» և ձեռքի դանակը քսեց կոկորդիս ու հեռացավ։ Դեպքից առաջ մեր միջև որևէ խոսակցություն կամ լարվածություն չի եղել»։

 


Ուսուցիչն էլ նշել է, թե դանակն առգրավել էր այլ աշակերտներից ու դրել էր գրպանը։ Իսկ ճաշարանում, երբ ձեռքը գրպանն է տարել՝ հաշիվը վճարելու համար, եղունգը պատահմամբ տուժածին է կպել։ Նա իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունել։

 

 

 

Նույն շարքից