Իրավական 

Հայտնի է Վարդան Պետրոսյանի քրեական գործը քննող դատավորի անունը

analitik.am

Դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործն արդեն գտնվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, այն մակագրվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանին:



Սակայն դեռևս պարզ չէ, թե բողոքն ինչ կարգով է քննվելու՝ վերաքննությա՞ն, թե՞ վճռաբեկության, այսինքն՝ քրեական գործը մեկ օրում կավարտվի՞, թե երկար կտևի:

 

 

Դեռևս հստակ չէ նաև դատական նիստի օրը:

 

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման, 2 տարով էլ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:


Նույն շարքից