Իրավական 

ՌԴ ԱԻՆ-ը ներողություն է խնդրել այրվող առևտրի կենտրոնի ֆոնին հրշեջների «սելֆիի» համար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երեքշաբթի ներողություն է խնդրել հրշեջների «սելֆիի» համար, որն արվել է Կազանում այրվող «Ադմիրալ» առևտրի կենտրոնի ֆոնին, որտեղ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ և 50-ից ավելի մարդ ստացել այրվածքներ և վնասվածքներ, գրում է ria.ru-ն։

 


Վառվող «Ադմիրալի» ֆոնին երկու հրշեջների լուսանկարը տեղադրվել է սոցցանցերում հետևյալ գրությամբ. «Ահա ինչով էին զբաղված հրշեջները հրդեհի ժամանակ: Ես վախենում եմ այս ամենից հետո»:


 

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներողություն է խնդրում երկու հրշեջների անհարիր պահվածքի համար: Նախարարությունը խստորեն դատապարտում է այդ քայլը»,- հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

 


Նույն շարքից