Իրավական 

Կարգապահական տույժ՝ արդարադատության նախարարության աշխատակիցների նկատմամբ

analitik.am

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված analitik.am-ը զրուցեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով հայտնեց, որ անցկացվել է ծառայողական քննություն և համապատասխան անձանց նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել: Նա չնշեց, թե կոնկրետ որ աշխատակիցների նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել՝ ասելով, որ այս պահի դրությամբ կարող է հայտնել միայն այսքանը: 


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ նույն գործակալության ղեկավար պաշտոնատար անձը, աշխատանքային հարաբերությունները պարզաբանելու հետ կապված ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործակալության սպասասրահում անհիմն վիրավորել է իրեն, որից հետո դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Նույն շարքից