Սպիտակ տունը փոստով ստացել է նամակ, որում, համաձայն փորձաքննության տվյալների, թունավոր նյութ՝ ցիանիդ է եղել:
Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրին:
«Սկզբնական կենսաբանական թեստը բացասական արդյունք էր տվել, սակայն երեկվա քիմիական անալիզը ցույց տվեց, որ դա հավանաբար ցիանիդ է: Օրինակն ուղարկվել է այլ հաստատություն՝ հաստատվելու համար», -ասել է Լիրին:
Նա նշել է, որ հատուկ ծառայությունները քննում են միջադեպը:
Հաղորդվում է նաև, որ ծրարը բացած Սպիտակ տան աշխատակիցը չի տուժել: