Իրավական 

Երրորդմասցի Լյովիկի գործով տասնյակ անձանց բերման են ենթարկել

analitik.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանության փաստով քրեական գործի շրջանակում այսօր՝ մարտի 17-ին բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ: Հայտնի է, որ կան նաև ձերբակալվածներ:


Հայտնի է, որ այս պահին ավելի քան տասը հասցեներում կատարվում են խուզարկություններ:



Մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի և 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետևանքով կա երեք զոհ:



Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։


Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել  ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանի (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանի (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանի (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:


Նույն շարքից