Բրազիլիայի Առողջության պետական Fiocruz ինստիտուտը հայտնել է, որ Զիկա ակտիվ վիրուսը հայտնաբերվել է թքի ևմեզի նմուշներում։
Բրազիլացի բժիշկները հղի կանանց խորհուրդ են տվել զերծ մնալ օտար մարդկանց համբուրելուց և միայն տնային սպասք օգտագործել, տեղեկացնում է The Guardian-ը: Բժիշկները նշում են, որ իրենք ստիպված են նման հանձնարարականներ տալ Զիկա վիրուսի վերաբերյալ տեղեկությունների անբավարարության պատճառով:
Բրազիլացի գիտնականները Զիկա վիրուսը համեմատում են դենգե տենդի հետ, որի ժամանակ վիրուսն առկա է նաեւ օրգանիզմի հեղուկներում, բայց վտանգավոր չէ այլ մարդկանց համար:
Զիկա վիրուսի առաջ բերած հիվանդությունը թեթեւ գլխացավի է հանգեցնում, ցանի, տենդի, թուլության, կոնյուկտիվիտի եւ մարմնի տարբեր մասերում ցավերի: Վիրուսը հատուկ վտանգ է ներկայացնում հղի կանանց համար:
ԱՄՆ-ում կարծում են, որ վարակման վերջին դեպքը սեռական գործողության միջոցով է տեղի ունեցել: