Իրավական 

Երևանում ավտոկռունկի խափանման հետևանքով 3 անձ արգելափակվել է 6 մ բարձրության վրա

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդան մարզադաշտի մոտակայքում արտաքին լուսավորման սյան վրա աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները (3 հոգի) մնացել են մոտ 6 մետր բարձրության սյան վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոկռունկը խափանվել է, և 3 աշխատակից մնացել են վերևում:



Հրշեջ-փրրկարարներն անվնաս իջեցրել են արգելափակված քաղաքացիներին:

Նույն շարքից