Իրավական 

ՌԴ Ռոստովի մարզում ձերբակալվել է հանցավոր խումբ, որի կազմում եղել են հայ ու ադրբեջանցի

analitik.am

Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ռուսաստանի Ռոստովի մարզի քրեական հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են կազմակերպված հանցավոր խմբի, որի մասնակիցները կասկածվում են մասնավոր տների վրա հարձակումներ իրականացնելու համար, հայտնում է mvd.ru-ն:



Խմբի անդամները ներթափանցել են քաղաքացիների տները ու սպառնալով տանտերերին՝ առևանգել են դրամական միջոցներ, ոսկերչական զարդեր ու արժեքավոր իրեր:



Հարուցվել է քրեական գործ «բանդիտիզմ» հոդվածով:



Հանցավոր խմբի կազմում է եղել Դոնի Ռոստով ու Բատայսկ քաղաքների 6 բնակիչ, որոնցից երկուսը Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներ են:

Նույն շարքից