Իրավական 

Արմավիրի հարկային տեսչության պետը $ 70.000 կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է. ԱԱԾ

analitik.am

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով  2015 թվականի  մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական  եկամուտների  կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը:



Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից։



Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող  ընկերությունում ստուգումների ժամանակ  ավելացված արժեքի հարկի  և շահութահարկի  գումարների անհիմն  նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու և դրանք չարձանագրելու  դիմաց պահանջել և Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլար կաշառք: 



Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու և չարձանագրելու  համար  նույն գործարարից  պահանջել և ստացել  է ևս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:

 

 

Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից