Իրավական 

Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս 2 անձ է ձերբակալվել

analitik.am

Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 2 անձ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։



Մարտի 7–ի ուշ երեկոյան Գյումրիում կատարվել է զինված միջադեպ, որի հետևանքով հրազենային և ծակած–կտրած վնասվածքներով հոսպիտալացվել է վեց մարդ։ Ավելի ուշ նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։



«Հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Արտակ Ղազարյանը՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, և Մերուժան Մովսիսյանը՝ մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածանքով», – նշվում է հաղորդագրության մեջ։



Ավելի վաղ տեղեկացվել է, որ նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գ. Տոնոյանը, Գ. Գևորգյանը և Դ. Հակոբյանը։ Եվս երեք անձի` Փ. Առաքելյանի, Աշոտ և Գառնիկ Գրիգորյանների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։



Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից