Իրավական 

«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ «Մերսեդեսը» բախվել է ծառին

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 02.21-ին ահազնգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մանկիշի 100 MM համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Հ. Ա.) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. հրդեհի բռնկում չկա:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նույն շարքից